Հայաստանը մեսիջ տվեց․ թույլ չի տալու աշխարհաքաղաքական մեծ խաղն ավարտվի իր հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայկական երկու պետությունում հայտարարված ռազմական դրությամբ մեսիջ տրվեց, որ Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ խաղը թույլ չի տալու ավարտվի իր հաշվին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ծանր ու բարդ շրջափուլ է մեզ համար։ Չունենք խուսափելու ավելի հեշտ տարբերակ։ Ավելի հետ թվացող տարբերակներն ավելի լուրջ մարտահրավերներ են բերելու ապագայում։ Այսօր մեր հստակ խոսքն ասելով՝ կանխարգելում ենք վաղվա մարտահրավերները»,- կարծում է Բադալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Ադրբեջանի քայլն այլ շարժառիթ ունի։
«Այս ռազմական արկածախնդրության հրահրողը Թուրքիան է։ Ալիևը ավելի շատ գործիք է դարձել։ Նա կդառնա Թուրքիայի զոհաբերությունն այս խաղում»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ