Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են․ խոցվել է հակառակորդի զրահատեխնիկայի խումբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

․

 

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ 

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)», - գրել է նա:

Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի

--00--ՀԱ