Ադրբեջանի ԶՈւ ևս 20 կորստի անուն է հայտնի դարձել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

ադրբեջան

Սոցիալական ցանցերից այսօրվա ընթացքում հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ, սակայն այժմ ինֆորմացիոն տեղատարափի պատճառով համակարգված ներկայացնում ենք դրանցից միայն 20-ը, իսկ մնացածը կներկայացնենք ավելի ուշ: Այս 20-ի և նախորդիվ հրապարակած 27-ի հետ միասին ընդհանուր առմամբ հայտնում ենք 47 կորստի անուն։ Այս մասին գրել է Razm.info-ն։

  1. Գասիմով Աբբաս Ռզա օղլու (Qasımov Abbas Rza oğlu) – մայոր ռազմական օդաչու, Պետական սահմանապահ ծառայության ուժերից (ՊՍԾ), սպանվել է սեպտեմբերի 27-ին;
  2. Շահնուր Սուլթան օղլու Հյուսեյնով (Şahnur Sultan oğlu Hüseynov) – կապիտան Աստարայի շրջանի Էրչիվան գյուղի բնակիչ;
  3. Գուրբանզադե Մյովլուդ Սյոհբաթ օղլու (Qurbanzadə Mövlud Söhbət oğlu) – 24 տարեկան, սպանվել է սեպտեբերի 27-ին Ֆիզուլու ուղղությամբ։ Բայլականի Աշաղը Չամանլը գյուղի բնակիչ;
  4. Գաֆարով Սամադդին (Qafarov Saməddin) – 26 տարեկան, Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղի բնակիչ;
  5. Ահմադով Ալի Իլգար օղլու (Əhmədov Əli İlqar oğlu) – պայմանագրային, Մինգեչաուր քաղաքի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 27-ին;
  6. Ահմադով Իսլամ Իլգար օղլու (Əhmədov İslam İlqar oğlu) – պայմանագրային, Ահմադով Ալիի հարազատ եղբայրն է, Մինգեչաուր քաղաքի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  7. Մամմադով Ռզա Խանբաբա օղլու (Məmmədov Rza Xanbaba oğlu) – շարքային;
  8. Գասըմով Օրխան (Qasımov Orxan);
  9. Աբդուլլա Փաշաև (Abdulla Paşayev) – 19 տարեկան, Գյանջայի բնակիչ;
  10. Վալիև Մուրադ Սյուլեյման օղլու (Vəliyev Murad Süleyman oğlu) – Բինագադի շրջանի Բիլաջարի գյուղի բնակիչ;
  11. Բեհմանլը Մանաֆ (Behmanlı Manaf) – շարքային, Եվլախի շրջանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 27-ին;
  12. Քանան Ֆեհրուզ օղլու Յուսիֆով (Kənan Fehruz oğlu Yusifov) – Գերանբոյի շրջանի Սաֆիքյուրդ գյուղի բնակիչ;
  13. Մուսթաֆաև Սիյասաթ Աքիֆ օղլու (Mustafayev Siyasət Akif oğlu);
  14. Հյուսեյնով Խայյամ Հյուսեյն օղլու (Hüseynov Xəyyam Hüseyn oğlu) – ծնված՝ 1996 թ., Գյոյչայ շրջանի Մալիքքանդ գուղից;
  15. Էլվին Ազար օղլու Գադիրով (Elvin Azər oğlu Qədirov) – Զագաթալայի շրջանի Սուվագիլ գյուղից;
  16. Սամիր Գուլիև (Samir Quliyev) – ծնվել է 2002 թ. Լենքորան քաղաքում: ՊՍԾ ուժերից էր, ազգությամբ՝ թալիշ:
  17. Միրիև Սանան Արիֆ օղլու (Miriyev Sənan Arif oğlu);
  18. Բալաբայով Փարվիզ (Balabəyov Pərviz) – Հաջըգաբուլ քաղաքի բնակիչ;
  19. Իբրահիմով Զամանաթ Գյուլհասան օղլու (İbrahimov Zəmanət Gülhəsən oğlu) – շարքային;
  20. Գեյբիև Արիֆ Վագիֆ օղլու (Qeybiyev Arif Vaqif oğlu) – Աստարայի շրջանի Էրչիվան գյուղի բնակիչ: Դատելով համացանցում տարածված Գեյբիևի լուսանկարից*, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող:

* Գեյբիև Արիֆ Իսմայիլ օղլու (Qeybiyev Arif İsmayıl oğlu)

Ինչպես արդեն նշեցինք, հայտնի են ադրբեջանական բանակի բազմաթիվ այլ կորուստներ, որոնց մասին տեղեկությունները կներակայացնենք ավելի ուշ։ Այս պահին կարող ենք նշել, որ դրանց թվում են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ։

Աղբյուրը՝ Razm.info

--00—ՄՀ