Էրդողանն ու Բորիս Ջոնսոնը քննարկել են ԼՂ հակամարտության սրացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

բորիս

«ТАСС» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բորիս Ջոնսոնը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ, որոնց թվում՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի հարցն է ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս