«Մոսկվան կսատարի ցանկացած պայմանավորվածություն». Զախարովան՝ Ադրբեջանի առաջարկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ հայատատրելով, որ կողմերը նախևառաջ պետք է միմյանց հետ պայմանավորվեն։

«Ռուսաստանը կողջունի ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, սակայն հակամարտության կողմերը նախևառաջ պետք է միմյանց հետ պայմանավորվեն»,-ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև բաքվի առաջարկությունը, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում էր փոխանակել գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Հայաստանում ադրբեջանցի  գերիներ չկան, նրանք դիվերսանտներ են։ Խնդրի հետ կապված Զախարովան նշել է, որ Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը համահունչ է գլխավոր խնդրին` հակամարտության կարգավորմանը։

«Բայց պայմանավորվածությունները փոխադարձ համաձայնություն են ենթադրում։ Նախաձեռնությունը կարելի է ողջունել, բայց այդ գործնականում պետք է իրագործվի միայն երկու կողմի համաձայնությամբ», – ասել է Զախարովան և դրական գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գաղափարը՝ տեղեկացնելով, որ բանակցությունը կարող  է կայանալ Միլանում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։