Դադարեցվել է «Խոսրովի անտառ» մուտքի թույլտվությունների տրամադրման գործընթացը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

․

Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:

«Հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ վերոհիշյալ տարածք մեկնելուց և, կարգը շրջանցելով, մուտք չգործել արգելոցի տարածք։

Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք հընթացս»,- հայտնում են նախարարությունից։

--00--ԱՀ