ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ: Այդ մասին տեսանյութ է հրապարակել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ