Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը չի կայանա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News

դատ

Սահմանադրական կարգի տապալման գործով սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։ 

Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։ 

Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն

--00—ՄՀ