Շիրակի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքը և КрАЗ-ը․ զոհեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Նոյեմբերի 22-ին Շիրակի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10։30-ի սահմանում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Խաչատրյանի վարած КрАЗ 257 մակնիշի 34 RA 248 համարանիշի և Երեմ Վարդանյանի վարած Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը КрАЗ-ի վարորդն է։ Նա չպետք է ճանապարհը անցներ, մինչև մարդատար գնացքը կանցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: