Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում բարձրաստիճան զինվորականների «ոչնչացման» մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հովհաննես

Վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնում է, որ առավոտից ադրբեջանական կողմը ինտենսիվացրել է ապատեղեկատվության տարածումը:

«Այսօր առավոտից ադրբեջանական կողմը ինտենսիվացրել է ապատեղեկատվության տարածումը, պարբերաբար հաղորդում են հայկական կողմում զորամասերի, բարձրաստիճան զինվորականների «ոչնչացման» մասին, վստահ եմ նորից բնակավայրեր «ազատագրելու» հեքիաթն էլ կսկսեն, խնդրում եմ նման ինֆոներ չբերել մեր դաշտ և հետևել միայն պաշտոնական լուրերին»,-գրել է Հեվհաննես Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ