Բարձրաստիճան սպայի և Մարտունու զորամասի ոչնչացման մասին լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ապա

Ադրբեջանական աղբյուրները տարածում են տեղեկատվություն, թե իբր իրենց Զինված ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է Մարտունիի զորամասերից մեկը և սպանվել բարձրաստիճան սպա։

Տեղեկությունը մամուլի ասուլիսի ընթացքում հերքեց Արծրուն Հովհաննիսյանը՝ կոչ անելով չհավատալ և չտարածել ադրբեջանական աղբյուրների լուրերը։

Ավելին՝ դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելու մասին լուրերը ևս սուտ են։ ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:

--00—ԼՄ