Կադրեր՝ հրետակոծված Ստեփանակերտից. վնասված բնակելի տունը Կարմիր խաչի շենքի մոտ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Կադրեր սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, թշնամու հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տնից, որը գտնվում է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության շենքերի անմիջական հարևանությամբ: Այդ մասին հայտարարում է Արցախի տեղեկատվական շտաբը: 

1

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

1

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

1
1

--00—ԼՄ