Գորիսը հռչակվել է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 22, 24News

Thumbnail

Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակու­թա­յին մայրաքաղաք է հռչակվել: Այդ մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը։
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանո­նա­կարգի համաձայն, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով:  

ՀՀ-ն դեռևս 2016 թվականի դեկ­տեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է՝ նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:   

Ծրագ­րի փակման արարողությունն ու եզրափակիչ միջոցառումները տեղի կունենա նոյեմբերի 23-ին: ԱՊՀ երկրներից Գորիս կժամանեն պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Այստեղ կբացվի «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև՝ կկայանա  մրցանակների հանձնման արարողություն: ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի փակման միջոցառումներին կմասնակցի նաև մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը։