Հայկական կիբերբանակը կոտրել է Ադրբեջանի կառավարական էջերը ու կարևոր փաստաթղթեր հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

կիբեր
Մոնթե Մելքոնյան կիբերբանակ Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել է մի շարք տվյալներ։ Ըստ ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների՝ Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոցցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։

Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոցցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով։

Բոլոր ֆայլերը կարող էք տեսնել այստեղ՝
https://drive.google.com/.../15o4TYXNXkSn42bIHhHerlLwB10W...

--00—ԼՄ