ՌԴ Պետդուման ԼՂ կոնֆլիկտի կողմերի միջև կրակը անհապաղ դադարեցնելու հայտարարություն ընդունեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դումա

Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման միաձայն, 363 կողմ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որն արձանագրեց, որ զանգահարում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան պաշտոնատար անձանց:
Ստորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը:

Հ. Գ. Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի շատ և շատ պատգամավորներ իրենց հստակ քաղաքական գնահատականը տան Ադրբեջանի վայրագություններին»,-գրել է Միքայել Մելքումյանը:

1

--00—ԼՄ