Զինծառայող Վահագն Թախմազյանը ողջ է, շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

ՊԲ

ՀՀ պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից:

Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:

--00--ԱԹ