Պեսկովն ընդգծել է ՀԱՊԿ-ում Արցախում տիրող իրավիճակի քննարկման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

պեսկով

Մոսկվան ուշադիր վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կապ է պահպանում Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, ներկա իրավիճակը, շփման գծում առկա ռազմական գործողությունները թեմաներ են կազմակերպության ներսում խորը վերլուծելու համար, և, իհարկե, կազմակերպությունում՝ հնարավոր քննարկման: Մնացյալ հարցերում ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց՝ բացառապես ելնելով այն հանգամանքից, որ սա ծայրաստիճան զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է կատարյալ հավաք լինեն»,-ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ:

«Մենք հավաքում ենք բոլոր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում շփման գծում», - ասել է Պեսկովը:

--00—ԼՄ