Վարդենիսում հրետակոծության մասին ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

Վարդենիս

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաց բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:

Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը՝ նշելով  հրետակոծության  պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով:

Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։

--00—ՄՀ