Ռուսաստանի հայերը հատուկ չարտերային թռիչքով հումանիտար օգնություն կուղարկեն Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

լուսանկար

Մի քանի օր է՝ Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Տարբեր հանդիպումներից բացի, նաև Ռուսաստանի հայերը հավաքում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ, գումար:

Հավաքագրվում են նաև կամավորները՝ առաջնագիծ մեկնելու համար: Օգնությունը հատուկ չարտերային թռիչքով առաջիկայում կուղարկվի Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մարիամ Հովսեփյանը:

«Հարգելի՛ լրագրողներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։ Արդեն քանի օր է՝ Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Շարունակական հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Մոսկվայի հայկակայ Առաքելական եկեղեցում, թե՛ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ համայնքային կազմակերպություններում: Եվ չնայած այն տեղեկատվությանը, որ Արցախը և Հայաստանը այս պահին պարենի և հումանիտար այլ օգնության կարիք չունեն, միևնույն է, Ռուսաստանի հայերը շարունակում են հավաքել դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ և փոխանցել գումարներ, հավաքագրել կամավորներին առաջնագիծ մեկնելու համար:

Հումանիտար օգնությունը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից (ընդհուպ նաև հեռավոր արևելքից) բեռնատարներով բերվել են և կենտրոնացվել դեսպանատանը, որտեղից առաջիկայում կուղարկվեն Հայաստան հատուկ չարտերային թռիչքով։

Շնորհակլություն եմ հայտնում յուրաքանչյուր հայի անհատապես։ Միասին մենք հզոր ենք, անկոտրուն: Եվ մերն է ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Վստահաբար...»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

Լուսանկարները՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս