Ո՞ւմ պետք է դիմեն Արցախի համար նյութական նվիրաբերություն անել ցանկացողները. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախ

ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:

Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637:

Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ և այլն):

Ապրանքները՝ ըստ իրենց տեսակների, անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝

Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39;

Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live