Ռուսաստանի հայերը օգնություն են հավաքում, հավաքագրում կամավորներին՝ առաջնագծի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Արդեն քանի օր է` Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

«Հարգելի՛ լրագրողներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։

Արդեն քանի օր է` Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Շարունակական հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Մոսկվայի հայկակայ Առաքելական եկեղեցում , թե՛ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ համայնքային կազմակերպություններում: Եվ չնայած այն տեղեկատվությանը, որ Արցախը եւ Հայաստանը այս պահին պարենի եւ հումանիտար այլ օգնության կարիք չունեն, միեւնույն է, Ռուսաստանի հայերը շարունակում են հավաքել դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ եւ փոխանցել գումարներ, հավաքագրել կամավորներին առաջնագիծ մեկնելու համար: Հումանիտար օգնությունը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից (ընդհուպ նաեւ հեռավոր արեւելքից) բեռնատարներով բերվել են եւ կենտրոնացվել դեսպանատանը, որտեղից առաջիկայում կուղարկվեն Հայաստան հատուկ չարտերային թռիչքով։ Շնորհակլություն եմ հայտնում յուրաքանչյուր հայի անհատապես։ Միասին մենք հզոր ենք, անկոտրուն: Եվ մերն է ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Վստահաբար...»։

--0--ԿԿ