Հակառակորդի տանկերի խոցումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս