Մենք զինադադար չենք խնդրելու, դա Հայաստանի վախճանը կլինի․ մենք այն պարտադրելու ենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպել է կամավորականներին:

«Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:

Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած են յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:

Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս