Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ քննարկել են ԼՂ  հակամարտության զարգացումները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

․

Գերմանիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հայքո Մաասն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերջին զարգացումները: Այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է Twitter-յան իր էջում:

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և հիմնական նպատակը պետք է լինի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը»,- նշված է գրառման մեջ:

--00--ԱՀ