Հաղթանակն անկասկած մերն է լինելու․որդի Ալիևը զղջալու է ոչ միայն հոր արած սխալների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

«Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար: Կեցցե ՛ մեր միասնությունը: Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս