Կրիտիկական կետը հասավ․ այս պատերազմը պետք է վերջինը լինի․ Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ միջազգային արձագանքը արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 27-ից ընթացող մարտական գործողություններին համարժեք չէ։ 

«Նրանք բացարձակապես չեն ասում այն, ինչ պետք է ասվի։ Հավասարության նշան դնելը, նշանակում է, ոչինչ չասել։ Սա ամբողջությամբ թուրքական ծրագիր է։ Սա այսօրվա քաղաքական ռեալիան է։ Թուրքիայի ներգրավվածությունը ցուց է տալիս՝ ինչ է կատարվում միջազգային հողի վրա։ Այս երկիրը չկրակելով՝ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին»,- ասել է նա։
  
Նավասարդյանի խոսքով՝ այսօրվա քաղաքական իրավիճակում մեր հույսը միայն պետք է դնել մեզ վրա։ 
«Այստեղ Արցախի հարցը մեծ հաշվով չկա, Ադրբեջանը չի ուզում Արցախով ամեն ինչ վերջացնել։ Այստեղ դրված է մի պարզ հարց ՝ թուքական կլիկի դոկտրինան՝ վերացնել Հայաստանը»,- ասել է Նավասարդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ