Այս պատերազմը ձգձվելու է, մեր արսենալը լիարժեք օգտագործելու պահն է․ Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Գեներալ- լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Արցախում սկսված է միջին ծանրության պատերազմ, որը դեռ կձգձգվի։

Նրա խոսքով՝ ռմբակոծեցին համարյա բոլոր տարածքները, ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտները՝ սահմանամերձ գյուղեր, դպրոցներ, իրենք աշխատել են թուրքավարի։ 

«Հիմա դիրքային կռիվներ են սահմանային համարյա ողջ երկայնքով, դիրքեր են վերցնում՝ հրետանու զուգակցմամբ, նորից հետ ենք վերցնում։ Ռմբակոծությունները չեն դադարում։ Հակառակորդն ուզում է Ղարաբաղն առանց հայերի։ Սա ադրբեջանա-թուրքական վաղուց պլանավորած ծրագիր է։ Պահն է մեր արսենալը լիարժեք օգտագործելու համար։ Եվ հեռահար կրակով կարողանանք սաստել, լռեցնել նրանց։ Հիմա հույսը պետք է դնենք մեզ վրա։ Աշխարհը քար լռությամբ հետևում է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ