Հուսանք՝ հայկական ուժերը կկարողանան դիմակայել այս կատաղի հարձակմանը. ԱՄՆ նախկին դեսպան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական այս կատաղի հարձակմանը, հակառակ դեպքում մենք կարող ենք ականատես լինել հայերի երկրորդ ցեղասպանությանը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեպսան Ջոն Էվանսը:

«Աշխարհը պատրա՞ստ է դրան: Թուրքիան դա արեց 1915 թվականին: Ադրբեջանցիները ցանկանում են, որ Ղարաբաղը առանց հայերի լինի»,- գրել է Էվանսը:

--00--ԱՀ