ՌԴ-ի համար ԼՂ-ի հակամարտության վերսկսումը չափազանց անհարմար բան է. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զատուլ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Утро.ру»-ին տված հարցազույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն Անկարան ակնհայտորեն հանդես է գալիս սադրիչի դերում և իր կապերն օգտագործում է տարածաշրջանում  ազդեցությունը մեծացնելու համար: 

«Հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի: Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն շատ լարված ու վտանգավոր է, տարաբնույթ հետևանքներ է ունենում: Երկու երկրի հետ լավ հարաբերություններ պահել փորձող Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը չափազանց անհարմար բան է»,- ընգծել է Զատուլինը, ապա հավելել, որ հակամարտության սրումը նախաձեռնել է հենց Ադրբեջանը, որը երկար ժամանակ է, ինչ հայատյաց» քաղաքականություն է վարում:

Ըստ Զատուլիսնի՝ սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր, ինչի մասին վկայում է Անկարայի հապճեպ օգնությունը Բաքվին, այդ թվում՝ կամավորների հավաքագրումը: Պատգամավորը հավելել է, որ չի հավատում կեղծ հայտարարություններին, թե Ադրբեջանը հակահարձակում է իրականացրել:

Զատուլինի համար առավել մտահոգիչ է այն փաստը, որ 1994 թվականից հետո առաջին անգամ կրակի տակ է հայտնվել նաև Ղարաբաղի խաղաղ բնակչությունը:

Փորձագետը առայժմ բանակցություններում առաջխաղացման որևէ նախադրյալ չի տեսնում, քանի որ կողմերը տարբեր պատճառներով չեն ցանկանում առաջին քայլը անել: Բացի դրանից՝ Բաքուն և Երևանը իրենց կոշտ հռետորաբանությամբ ոչնչացնում են այս հարցի շուրջ համաձայնության գալու բոլոր հույսերը և հատկապես Ադրբեջանը, որը ոչ միայն ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղը, այլև ագրեսիվ համընդհանուր հակահայկական քաղաքականություն է վարում:
 

--00—ԼՄ