Կիրառվում են բազում հեռահար միջոցներ, մեծ քանակով հրետանի, մեր ԶՈւ հերոսաբար դիմակայում են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

Գիշերն Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հարձակման։ Հակառակորդը կիրառում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ունենք զոհեր։ Կորուստներ ունի նաև հակառակորդը։ Օրվա ընթացքում զոհերի վերաբերյալ տեղեկատվություն կհաղորդենք»,- ասաց նա։

--00—ՄՀ