Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Թուրքիայի՝ ԼՂ-ի մասով արած հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վտանգավոր ու չմտածված է որակել ԼՂ հակամարտության հետ կապված Թուրքիայի հայտարարությունները: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Ուշադրություն եմ դարձրել Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ համար չմտածված և վտանգավոր են թվում», - հայտարարել է Մակրոնը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած աջակցություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ