Պատերազմը երբեք տարբերակ չէ. Ուրուգվայցի պատգամավորի անդրադարձը Ադրբեջանի գործողություններ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

պատգամավոր

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը «Twitter»-ում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը։

«Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր հարձակման կապակցությամբ մենք խաղաղության կոչ ենք անում հարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Պատերազմը երբեք տարբերակ չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- նշել է նա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ