Ղարաբաղյան մարտերում Թուրքիայով Ադրբեջան ժամանած 80 սիրիացի վարձկան է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վարձկան

Թյուրքալեզու սոցիալական ցանցերում հայտնվել են Ադրբեջան ժամանած և ղարաբաղյան մարտերում զոհված սիրիացի վարձկանների ցուցակները: Այդ մասին հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը:

Աֆրինում «Մարդու իրավունքների պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակել է Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցող սիրիական ստորաբաժանումների և զինյալների անուններ: Ըստ այս կազմակերպության՝ սպանվել է շուրջ 80 զինյալ:

Արցախի ՊԲ-ն խոստացել է ճշգրիտ տվյալներ հրապարակել Սիրիայից Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցող զինյալների վերաբերյալ:

 

--00—ԼՄ