Սա աճող սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

․

«Ես մտավախություն ունեմ Թուրքիայի և Հայաստանի միջև ծագելիք պատերազմի առթիվ։ Թուրքիան անկայունություն է հարուցում իր հարևանությամբ՝ արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, այժմ էլ՝ Հարավային Կովկասում»,-ռուս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի սա աճող սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը։

«Այն, ինչ տեղի է ունենում, հայ ազգի դեմ հայտարարված պատերազմ է։ Մենք պարտավոր ենք բոլոր միջոցներն օգտագործել մեզ պաշտպանելու համար»,- նշել է Փաշինյանը։

--00--ԱՀ