Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հունաստան

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ԱԳՆ-ի տարածած հաղորագրությանը, հայտնում է, որ Հունաստանը սեպտեմբերի 30-ին պահանջել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը: 

Ըստ աղբյուրի՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի  խաղաղ կարգավորման շուրջ»,-նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարությունում:

--00—ԼՄ