Արցախյան մարտերում հերոսաբար զոհված Շավարշ Մուրադյանը Ամերիկյան համալսարանի ուսանող էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին տեղեկանում ենք է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։

«2016 թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով:

2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու համար: Լինելով հերոս՝ նա կամավոր մեկնեց առաջնագիծ, քանի որ այս վերջին հակամարտությունը արդեն իսկ վերաճել էր պատերազմի, և շարունակեց պայքարել հանուն իր հայրենիքի: Անգամ առաջնագծից նա շարունակում էր բարձր տրամադրությամբ ծառայել իր երկրին: Նրա մահը հսկայական կորուստ է մեր համայնքի և երկրի համար:

Մեր մտքերն ու աղոթքները Շավարշի ծնողների, ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ են: Մենք սգում ենք երիտասարդ կյանքի այս ողբերգական կորուստը, որի ապագան խոստումնալից էր»:

--00—ԼՄ