Մի քանի հարյուր թոշակառուներ խնդրել են իրենց այս ամսվա թոշակը փոխանցել Հայոց բանակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր թոշակառուներ որոշել են այս ամսվա թոշակը կփոխանցեն հայոց բանակին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Կենտրոն վարչական ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Էն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալական աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,- գրել է Պողոսյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրության ֆոնին առաջնագիծ գնալու համար կամավորների մեծ խմբեր են հավաքվում, ինչպես նաև մեծ քանակությամբ մթերք ու դեղորայք է հավաքագրվում։

--0--ԿԿ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս