ԵՄ ղեկավարները կոչ կանեն երրորդ կողմին չխառնվել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

եմ

Եվրոպական միության ղեկավարները հոկտեմբերի 1-ին անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակում հայտարարություն կընդունեն՝ կոչ անելով երրորդ կողմին չխառնվել ԼՂ հակամարտությանը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Բրյուսելում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, ում անունը չի հայտնվում։ 

«Այո՛, մենք հանդես ենք գալու նման կոչով», - ասել է նա՝ նշելով, որ հայտարարությունը կընդունվի գագաթնաժողովի աշխատանքների ամփոփումից հետո։

--00—ԼՄ