Եթե տային կախարդական փայտիկ, կասեի, որ ուզում եմ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ՝ նախօրեին կայացած հանդիպման մասին լուրին: 

«Հանդիպումը համատեղ չի եղել: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել առանձին: Արդյունքների հիման վրա հրապարակվել են մամուլի հաղորդագրություններ. մենք և հենց իրենք՝ դեսպանները, այդ մասին թողել են մեկնաբանություններ»,- ասել է Զախարովան: 

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել է ադրբեջանական և հայկական սփյուռքի արձագանքը:

«Եթե հաշվի առնենք զոհերի թիվը, քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը, ապա այս իրադարձությունները, իրապես, վշտացրել են նրանց: Ինչպես հասկանում եք, իրավիճակը լարված է, և այն կենդանի արձագանք է ստանում: Խոսքը միայն ՌԴ տարածքում սփյուռքի ներկայացուցիչների մասին չէ. մեզ հարցեր են ուղղում նաև ծնունդով հետխորհրդային տարածքից, սակայն արտասահմանում ապրող ռուսախոս մարդիկ»,-նշել է ասել է Զախարովան և հավելել, որ գուցե խնդիրը շատ անձանական է, բայց այն ցավը, որ ամեն անգամ զգում է, երբ նոր տեղեկություն ԼՂ հիմնախնդրի մասին, ոչիչի հետ համեմատելի չէ: 

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, որ եթե ունենար իրականացնելու մի ցանկություն, կամ իրեն տային կախարդական փայտիկ, կասեր, որ ուզում է կարգավորել ԼՂ հիմնախնդիրը:

Զախարովան նաև նշել է, որ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով, քանի որ դրանցում մասնակցել են Ռուսաստանի ԱԳՆ ու ՆԳՆ ներկայացուցիչները: Այս դեպքում հանդիպմանը մասնակցել է երկրի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, իսկ ԱԳՆ-ից՝ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: 

--00—ԼՄ