Այսօր հայկական կողմը չի օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ․ ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

Տոչկա Ու

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: 

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝  եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով  մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար:

--00—ՄՀ