Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քաղաքական

իդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: Այս մասին Վուրդեվինդը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից  ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան»,- գրել է պատգամավորը:

--0--ԿԿ