ԵՄ-ն պետք է կանգնեցնի Թուրքիային, որպեսզի չաջակցի Հայաստանի դեմ իսլամական ագրեսիային

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

ԵՄ

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Լեո Կոլբաուեր․ ԵՄ-ն պետք է կանգնեցնի Թուրքիային, որպեսզի վերջինս չաջակցի Հայաստանի դեմ իսլամական ագրեսիային

Էրդողանը խթանում է Հայոց ցեղասպանության կրկնությանը, իսկ ԵՄ-ն ոչինչ չի ձեռնարկում

Ավստրիայի Ազատություն կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Լեո Կոլբաուերն ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ զինված հարձակմանը: Հատկապես, թուրք բռնակալ Էրդողանը ԵՄ կողմից պետք է դատապարտվի և պատժի ենթարկվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան ակնհայտորեն այստեղ հայերին ոչնչացնելու նոր հնարավորություն է տեսնում, ում հանդեպ ատելություն ունի», - ասել է Կոլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կոտորածը որպես «ցեղասպանություն» ճանաչելու հարցը:

Կոլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ։ Քրիստոնեական Հայաստանը այստեղ տրամաբանական զոհ է, և Էրդողանի աջակցությունը զարմանալի չէ:

«Թուրքայի իշխանության նույն պնդումները, որոնք Էրդողանն անում է այստեղ՝ արևմուտքում, տարածվում են նաև արևելքում: Թուրքիան և քաղաքական իսլամը շատ վտանգավոր համադրություն է», - ասել է Կոլբաուերը և կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել կյանքեր փրկելու և մարդկային ողբերգությունից խուսափելու համար:

ԵՄ-ն մի կողմից պետք է միջամտի և միջնորդ հանդիսանա հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անմիջապես պետք է պարտադրի թուրք բռնապետին հրաժարվել միջամտությունից՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքների ներքո:

«Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական է և հզոր, Եվրոպան այժմ պետք է ցույց տա Էրդողանին, որ ինքն ավելի վճռական է և հզոր: Շատ հաճախ մենք ենթարկվում ենք Թուրքիայի կողմից թելադրված կանոններին», - ասել է Կոլբաուերը , ինչպես օրինակ՝ Վիեննայի Ֆավորիտեն քաղաքում տեղի ունեցած թուրք-քրդական հակամարտությունները, որոնք, ինչպես ասում են, ղեկավարում էր Էրդողանի երկար ձեռքը:

«Թուրքիան փորձում է թելադրել իր կանոնները և միայն մեզանից է կախված թույլ չտալ իր կանոնների հաստատումը»։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս