Հակառակորդն ունի մոտ 130 մահացած զինծառայող, 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30,  24News 

Oրվա գործողությունների ընթացքում հակառակորդն ունի  մոտ 130 մահացած զինծառայող, 200 վիրավոր: Այս մասին ժեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ (ՏՕՍ), 1 Սմերչ, 11 ԱԹՍ։

«Մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ․ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

--00--ԱՀ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս