Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԵԽ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել, որոնց ժամանակ դատապարտել է ուժի կիրառումը և կոչ արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: Դատապարտել եմ ուժի կիրառումը և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը»,- գրել է նա:

--00--ԱԹ