Սերգեյ Լավրովն ու ԵՄ բարձրագույն հանձնակատարը քննարկել են ԼՂ իրավիճակը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Բորել

Սեպտեմբերի 30-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը: Ընդգծվել է կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, հակամարտության կողմերի և այլ երկրների՝ առավելագույն զսպվածության դրսևորման անհրաժեշտությունը: Աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ սեպտեմբերի 27-ի հատուկ հայտարարությանը, որում հակամարտող կողմերին իրավիճակի հետագա սրումը դադարեցնելու կոչ է ուղղվում:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս