18 տարեկան երիտասարդն 9 զրահատեխնիկա է խփել, հերոսական ժողովուրդ ենք․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ արդեն հարյուրամյակներ են ընթանում։ Այս մասին, մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

ԱՀ նախագահը հայտնեց, որ հետագայում ավելի մանրամասն կներկայացնեն պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը։

«Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

--00--ԱՀ