ՀԲԸՄ-ն միանում է «Հայաստան» հիմնադրամի համազգային հանգանակության արշավին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀԲԸՄ

Հաշվի առնելով սրված ռազմական ճգնաժամը Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում, ինչպես նաև արդյունավետ օգնություն և աջակցություն հասցնելու անհրաժեշտությունը բոլոր նրանց, ովքեր վտանգված են, ՀԲԸՄ-ն միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հանգանակության արշավին: Բոլոր նվիրատվությունները կկատարվեն Համահայկական հիմնադրամին. այս ոչ-առևտրային կազմակերպությունը հիմնվել է ՀՀ կառավարության կողմից 1990-ականների սկզբին և ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: ՀԲԸՄ-ն կոչ է անում իր աշխարհասփյուռ ցանցին՝ անդամներին, նվիրատուներին, աջակիցներին և համակիրներին՝ առատաձեռն նվիրատվություններ կատարել անմիջապես «Հայաստան» Համահայկական հիմնադրամի առցանց հարթակում՝ www.himnadram.org:

ԱՄՆ-ում հարկից պահվող նվիրատվությունների համար այցելե՛ք www.armeniafund.org: Միաժամանակ, ՀԲԸՄ-ն կշարունակի մարդասիրական և բժշկական աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համակարգված եղանակով՝ տարիներ առաջ ստեղծված «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի միջոցով:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր տարածաշրջանում գտնվող ՀԲԸՄ շրջանակային հանձնաժողովների, մասնաճյուղերի, ՀԲԸՄ Հայաստանի կամ Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի հետ: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և

--00--ԱՀ