820 սիրիացի վարձկան տեղափոխվել է Ադրբեջան և ներգրավվել ռազմական գործողություններում. РБК

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

հասարակական

Թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Անկարայի աջակցությամբ Սիրիայում վարձկաններ են հավաքագրում՝ Ղարաբաղում հակամարտության գոտի ուղարկելու և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է ռուսական РБК լրատվամիջոցը։

Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը գրանցել է նվազագույնը 850 զինյալի տեղափոխում Ադրբեջան:

Կենտրոնը սեպտեմբերի 29-ին հաղորդել է այն մասին, որ զինյալների թիվը կազմել է 320, սակայն 1 օրում հակամարտության գոտի է տեղափոխվել ևս 520 մարդ:

«Վարձկանների մեծ մասը սիրիական թուրքմեններ և Սիրիայի հյուսիսի թյուրքական բնակչության ներկայացուցիչներ են: Անկարային աջակցող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել»,- հայտնում է կենտրոնը:

Բացի դա, РБК-ն գրում է, որ կենտրոնը հաղորդում է նաև Սիրիայում հայկական սփյուռքից հակամարտության գոտի մարտիկների տեղափոխման մասին, սակայն չի հստակցվում, թե քանի հոգու մասին է խոսքը:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն 3 վարձկան է սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս