Ճապոնիան կոչ է արել դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անցնել երկխոսության»,- այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է tass.ru-ն։

Կատոն հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

«Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,- հավելել է նա:

--00--ԱՀ