«Երախտագիտության» այգին կրելու է զոհված օդաչու Վալերի Դանելինի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը հաղորդում է, որ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին»։

Հիշեցնենք, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: 
Օդաչուն՝ Վալերի Դանելինին, ցավոք, հերոսաբար զոհվել է:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս